Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթեւեկում, բայց ինչքան որ երթեւեկել եմ, շատ հարմար է»․ Նիկոլ Փաշինյան

Մարտ 05,2025 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթեւեկում, բայց ինչքան որ երթեւեկել եմ, շատ հարմար է»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Երեւանի տրանսպորտային նոր ցանցի մասին դժգոհությանը վերաբերող հարցին։ Դժգոհողներին նա առաջարկեց քաղաքապետարանին առաջարկներ ներկայացնել։

Իսկ տրանսպորտից օգտվելու հետ կապված բարդությունները Նիկոլ Փաշինյանը բացատրեց քաղաքացիների չիմացությամբ․ «Դե նոր սարք է, բնական է»։

Ինչ վերաբերվում է նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե քաղաքային տրանսպորտը դատարկ է, մինչդեռ իրականում այդպես չէ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը խոսել է կիրակի վաղ առավոտվա մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31