Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը բանակի վարկաբեկման մաս է կազմում, նա բանակի հետ անհամատեղելի է․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 05,2025 17:05

«Նախ պետք է արձանագրենք, որ այս երեք տասնամյակի ընթացքում, երբ խոսք է գնում ՀՀ ԶՈՒ մասին, դրա զուգահեռի մեջ է Վազգեն Սարգսյանը։ Նրա գաղափարները, մոտեցումներն անմիջապես ասոցացվում են ՀՀ ԶՈՒ հետ»,-Եռաբլուրում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարվածներ հասցվեցին մեր ԶՈւ-ին, վարկաբեկման գործընթաց սկսվեց, սակայն արմատները, որոնք դրված էին ԶՈւ կազմավորման հիմքում, ծիլեր կտան․ «Բոլոր այն մարդիկ, որոնք ԶՈւ վարկաբեկման մաս են կազմում․ հատկապես Նիկոլ Փաշինյանին է խոսքը վերաբերվում, դրանք այն մարդիկ են, որոնք մինչև 2018-ն էլ, 1990-ականներին էլ նույն այդ դիրքերում են եղել և նրանք բանակի հետ անհամատեղելի մարդիկ են եղել։ Այդ կոմպլեքսն է մշտապես բերել նրան, որ անընդհատ թիրախավորել են ՀՀ ԶՈՒ-ն, բանակը դարձնել զոհի կարգավիճակով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31