Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի որ միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը

Մարտ 05,2025 16:53

ՀՅԴ Գյումրիի քաղաքային կոմիտեի հայտարարությունը Գյումրիի ավագանու ընտրությունների վերաբերյալ

Սիրելի՛ գյումրեցիներ,
մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ավագանու ընտրություններն անցկացվում են Հայաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի և առկա մարտահրավերների պայմաններում։ Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Գյումրիի կառավարման տեսանկյունից, այլև, որպես պայքարի ևս մեկ հարթակ, իշխանության վերարտադրությունը կանխելու և ազգային շահերը պաշտպանելու համար։

Այս պայմաններում ՀՅԴ-ն ի սկզբանե կարևորել է Գյումրիում միասնական ընդդիմադիր ցանկով հանդես գալու անհրաժեշտությունը։ Նախընթաց շրջանում այս ձևաչափը կյանքի կոչել չհաջողվեց, ուստի, Գյումրիի ՀՅԴ կոմիտեն նպատակահարմար չի համարում առաջիկա ավագանու ընտրություններին իր առանձին համամասնական ցանկի առաջադրումը։

ՀՅԴ-ն վստահ է, որ այս ընտրություններում ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը պետք է լինի ՔՊ-ին զրկել Գյումրիի կառավարումը զավթելու հնարավորությունից։

Ըստ այդմ, մենք կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր ուժերին.
• հրապարակային և հստակ հայտարարությամբ բացառել ընտրություններից հետո իշխող ուժի թեկնածուի հետ համագործակցությունը,

• պատրաստակամություն հայտնել հետընտրական շրջանում համագործակցելու և աջակցելու այն թիմին, որը կստանա ընդդիմադիր ընտրազանգվածի առավելագույն վստահությունը։
Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին իրենց քվեն տալ բացառապես այն ուժերին, որոնք հրապարակային ընդունում են այս սկզբունքները։

ՀՅԴ-ն ընտրական հանձնաժողովներում իր ներկայացուցիչների միջոցով վերահսկելու է ընտրությունների ընթացքը՝ արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու նպատակով։

ՀՅԴ Գյումրու կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31