«Ես խնդրում եմ՝ այսօր Սպարապետի ծնունդն է, սպասենք, թողենք նշենք, քաղաքական հարցեր չտանք»,-հարցին՝ Վազգեն Սարգսյանն այսօր հա՞շտ կլիներ այս իրողությունների հետ, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։
Հարցն՝ Դուք հա՞շտ եք այս իրողության հետ, որը ներկայում է, Տավրոս Սափեյանը պատասխանեց․ «Իմ հասակակից տարիներին եղել ենք բոլոր պատերազմներին․․․Հիմա դուք սենց հարց եք տալիս, որ զոռով մտնեմ քաղաքականության մե՞ջ»։ Լրագրողների դիտարկմանը՝ բայց Դուք քաղաքականության մեջ եք, Տավրոս Սափեյանն այսպես արձագանքեց․ «Ես չեմ հրաժարվում քաղաքականությունից, բայց այսօր մեր Սպարապետի ծնունդն է։ Իմ մատնանշածը դա է։ Ես Թալինի ՔՊ խորհրդի նախագահն եմ»։
Լրագրողները փաստեցին՝ ՔՊ առաջնորդն էլ նշում է, որ պետք չէ սրբադասել բանակը, մինչդեռ Վազգեն Սարգսյանը սրբադասում էր, Տավրոս Սափեյանը պատասխանեց․ «Եկեք հակա բառեր չխոսենք»։ Լրագրողներն ասացին՝ մենք չենք խոսում հակա բաներ, երկրի վարչապետն է խոսում, Թալին համայնքի ղեկավարն արձագանքեց․ «Եկեք մենք տարանջատենք սպարապետ, երկրի վարչապետ, կռված տղա։ Նիկոլ Փաշինյանը լիքը խնդիրներ ունի, թող լուծի»։ Լրագրողներն ասացին՝ երևի դրանց պատճառո՞վ է, որ չի այցելել Եռաբլուր, նա պատասխանեց․ «Ըստ զբաղվածության ինքը գիտի, երբ կայցելի»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Տավրոս Սափեյանի ֆեյսբուքյան էջից