Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանի կողքին բոլորը թալանում, գողանում էին, երբ ուզեց թալանը վերացնել, դրա համար սպանեցին»․ Վոլոդյա Ավետիսյան

Մարտ 05,2025 16:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Վազգեն Սարգսյանի ներդրումը մեծ էր բանակ ստեղծելու գործում՝ մանավանդ, որ կադրային սպաներին ՌԴ-ից, տարբեր տեղերից ընդգրկեց բանակաստեղծման գործընթացում, և ունեցանք լավ բանակ։ Նաև պիտի շեշտեմ, որ ռուսական կայսրության ներքո, ԿԳԲ-ական ճնշումների ներքո ստեղծվեց հայկական բանակ»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։

Լրագրողների հարցին՝ Վազգեն Սարգսյանը որ լիներ, մի՞թե այս հանգրվանին կհասնեինք, նա պատասխանեց․ «Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ ՀՀ-ն տանում են կործանման, որովհետև Վազգենը մենակ շատ քիչ էր՝ որպես հայրենասեր, որպես պետության ղեկավար, վարչապետ։ Իր կողքերը բոլորը թալանում, գողանում, քանդում էին, շատ դժվար էր։ Երբ հասկացավ, որ մոտեցումը պետք է փոխվի, պետք է խստացնի, իր կողքի կառավարիչները հասկանան, որ Վազգեն Սարգսյանն ուզում է լուրջ պետություն ստեղծել, թալանը վերացնել, դրա համար սպանեցին նրան, մեր հայոց պետականությունը ոչնչացրին հոկտեմբերի 27-ին»։

Խոսելով ՀՀ-ի առաջնորդների մասին՝ նա ասաց․ «Չեմ տեսնում, որ բանակը հզորացնեն, տնտեսությունը հզորացնեն, որ ժողովուրդը լավ ապրի։ Այդ ամբողջը հատուկ է արվում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31