Լրահոս
Օրվա լրահոսը

Ամաչում եմ այդ նկարի աչքերին նայել. ամեն մարդ իրավունք չունի Սպարապետի համար ծաղիկ դնելու․ Աղաբեկ Խաչատրյան

Մարտ 05,2025 16:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Համաձայն չեմ, որ ամեն մարդ իրավունք ունի այստեղ ծաղիկ դնելու։ Սրտով, հոգով թուրք, բայց ներկայանում են՝ որպես հայ, դրոշներով դնում են»,- Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախյան ազատամարտի մասնակից, «Արծիվ» մահապարտների գումարտակի անդամ Աղաբեկ Խաչատրյանը (Բեկ)։

Նա վրդովվեց՝ ո՞վ կպատկերացներ, որ ժամանակի ընթացքում մեր ազգում բազմաթիվ դավաճաններ լինեն, այդ թվում՝ նաև կռվող տղերք։ Դիմելով նրանց ասաց․ «Ինչո՞ւ եք լռում։ Հավաքվեք ստեղ 30 հազարներով։ Էն ժամանակ ո՞նց էր ասում Սպարապետը, որ վախենում է ներքին դավաճաններից։ Դա այսօր իրականություն է դառնում։ Ուղղակի ինքս հիմա ճանաչելով հանդերձ՝ ամաչում եմ այդ նկարի աչքերին նայել։ Արթնացեք, հայ ժողովուրդ, ամոթ չէ՞։ Գետինը մտնեն նրանք, որոնց միակ նպատակն է՝ փորը կուշտ լինի, գրպանը՝ փող, պադավատ լինի։ Տենց չի հայրենասիրությունը։ Նորից եմ կրկնում՝ այստեղ ամեն մարդ գալու իրավունք չունի, այդ թվում նաև հարազատ Սպարապետին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել