Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը փորձում եք քաղաքականացնե՞լ․ այո, պետք է գերի չընկնեին»․ Անդրանիկ Քոչարյան

Մարտ 05,2025 15:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ, համաձայն չեմ։ Մենք պետք է Վազգեն Սարգսյանի մտքերն իրականություն դարձնենք, սիրենք մեր երկիրը և ամեն ինչ անենք, որ այն լինի անվտանգ ու ապահով։ Դա է իր պատգամը եղել»,- Եռաբլուրում լրագրողների դիտարկմանը՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունը, արտահայտած մտքերը կարծես հակադրության մեջ լինեն մեր իրականության հետ, այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա վստահեցրեց՝ Վազգեն Սարգսյանի կարիքը միշտ զգացվում է։ Լրագրողները նկատեցին՝ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, նա, որ սրբադասում էր բանակը, հաստատ հաշտ չէր լինի Նիկոլ Փաշինյանի՝ այն մտքի հետ, որ պետք չէ բանակը սրբադասել, Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան նշեց․ «Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը փորձում եք քաղաքականացնե՞լ։ Վազգեն Սարգսյանը դարձել է այն, ինչ մեր սերունդը կարողացավ ամբողջացնել և դարձնել իրականություն, ստեղծել կանոնավոր բանակ»։

Անդրանիկ Քոչարյանը նաև կրկնեց իր՝ մի քանի օր առաջ արտահայտած այն կարծիքը, որ պետք չէր Ադրբեջանին գերի ընկնել․ «Երբ վերջերս խոսույթումս օգտագործեցի, որ պետք է գերի չընկնեին, այո, պետք է չընկնեին։ Այդպիսի մակարդակի ղեկավարության՝ գերի ընկնելը Բաքվի դատավարության ընթացքում օգտագործվելու էր ՀՀ-ի դեմ»։

Լրագրողները հիշեցրին՝ բայց պայման էր դրվել, տարվել են առանձնատուն, որտեղից հետո հանձնել են: Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց․ «Այդ բացահայտումները հերթով կլինեն։ Իմ ասածն այն է, որ ամեն ինչ պետք է արվեր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր»։ Հարցին՝ ո՞վ պետք է աներ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Անվտանգության աշխատակիցները, այդ թվում՝ ռուս խաղաղապահները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31