Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով ԱՄՆ-ում է

Մարտ 05,2025 15:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում:

Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի դատին է հանձնվել «Սիրո Casting» կատակերգությունը:

Հյուրախաղերը կեզրափակվեն մարտի 9-ին. հանդիսատեսին կներկայացվի «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացումը:

Ներկայացումներն արժանացել են տեղի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31