Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջը մի անգամ թագավոր պիտի սիրե՞նք, թե՞ չէ»․ Ռազմիկ Պետրոսյան

Մարտ 05,2025 15:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք Արցախը վերականգնելու ենք։ Դրա համար կամք է պետք, որ միավորվենք։ Մենք այս փորձությունը պիտի անցնենք»,- լրագրողների հարցին՝ եթե Սպարապետը լիներ, Արցախը կկորցնեի՞նք, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-րդ տարեդարձի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելուց լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը։

Նա վստահեցրեց՝ Սպարապետի ոգով պիտի ապրենք։ Լրագրողների դիտարկմանը, բայց այս իշխանությունները Սպարապետի գաղափարախոսությունը մերժում են, Ռազմիկ Պետրոսյանն արձագանքեց․ «1988-ին, երբ շարժում եղավ, իրական հայի կերպարն այդ էր, երբ միավորվեց»։ Լրագրողներն ասացին՝ հիմա իշխանություններն են պառակտում, Ռազմիկ Պետրոսյանն այսպես պատասխանեց․ «Իշխանությունները ոչ կարող են պառակտել, ոչ կարող են միավորել։ Մենք ներսում ամեն մեկս պիտի հավատանք, վերջը մի անգամ պետք է թագավոր սիրենք, մեր իշխանությանը սիրե՞նք, թե՞ չէ»։ Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ թագավոր, նա այսպես պատասխանեց․ «Սիրեք ուրիշի իշխանությունը։ Չգիտեմ, միայն մի բան գիտեմ․ մենք պիտի առաջնորդվենք սիրով։ 20 տարի չպիտի հանդուրժեինք, որ թալանվեր բանակը։ Այստեղից պիտի սկսեինք»։

Ռազմիկ Պետրոսյանի խոսքերը լսելով՝ ԵԿՄ անդամները հակադարձեցին․ «Հողատուն թագավոր լինել չի կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31