Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ես մարդու իրավունքների պաշտպանի հրատապ զեկույցից մեջբերումներ էի անում, էդ աղդամցի Ալենն ասում էր՝ էդ հեքիաթներն այստեղ խի՞ ես պատմում»․ Աննա Մկրտչյան

Մարտ 05,2025 14:26

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունը ոչինչ չի անում Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու հարցով։ Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց․ «Երբ ես մարդու իրավունքների պաշտպանի հրատապ զեկույցից մեջբերումներ էին անում, էդ աղդամցի Ալենն ասում էր՝ էդ հեքիաթներն այստեղ խի՞ ես պատմում։ Հեքիա՞թ էր գերիներին խոշտանգելը։ ԱԺ ամբիոնից այդ խոշտանգումների մասին խոսելը ինձ քաղաքական առավելությո՞ւն էր տալիս։ Հիմա Հ1-ի եթերից Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ տեղեկություններ ունենք՝ հոգեմետ դեղեր են օգտագործում ինչ-որ ցուցմունքներ կորզելու համար․ հեքիա՞թ է պատմում կամ այն նկարները, որ ամբողջ հայ ժողովուրդը տեսել է, հեքիա՞թ են»։

Աննա Մկրտչյանի համոզմամբ. «Հայաստանում իշխանություն է պետք՝ հայերին տուն վերադարձնելու համար»։

Այսօր Եռաբլուր պանթեոնում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը կրկին հայտարարել է՝ ամեն ինչ պետք է անեին այդ մարդիկ, որ գերի չընկնեին:

«Այդ վախկոտի, այդ ՔՊ-ական ուսապարկի տեքստերը ես չեմ մեկնաբանում։ Ինքը պետք է սպասի, որ այդ իր խոսքերի համար, պետության վերականգնումից հետո, պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Իսկ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ խաղաղության բանակցությունները դադարեցնելը՝ գերիների հարցը օրակարգ բերելու համար, կլինի սադրանք, Աննա Մկրտչյանը հակադարձում է․ «Սադրանքն Ալեն Սիմոնյանի գոյությունն է ԱԺ-ում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31