Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Մայքլ Լոուլերը անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն

Մարտ 05,2025 14:22

Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ (Հանրապետական, Նյու Յորք):

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31