ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը մարտի 4-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությանը։
Ոստիկանապետն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների կարևորությունը: Այս համատեքստում նա մասնավորապես
անդրադարձել է Լատվիայի և Լիտվայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի
բարեփոխումներին» ծրագրին։
Արամ Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը։ Նա նաև մատնանշել է Ոստիկանության գվարդիայի գործարկման նախանշված ժամկետները։
Վիկտորաս Գրաբաուսկասը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել է փորձի փոխանակման կարևորությունը, ընդգծել, որ այն ուղղված է ներդրվող համակարգի բարելավմանը։
Կարդացեք նաև
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին Արամ Հովհաննիսյանը համագործակցության համար պարգևատրել է Վիկտորաս Գրաբաուսկասին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ