«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, որ 5 օր է հացադուլի մեջ էր, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, քանի որ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ eն առաջացել: Նա հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ հայ մյուս գերիների:
Նրա հետ միասին հացադուլ են հայտարարել նաեւ այլ քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում Չիբուխչյան ազգանունով հացադուլավորն ասաց, որ իրենց հացադուլի նպատակն է, որպեսզի լուրը տեղ հասնի, եւ Ռուբեն Վարդանյանը դադարեցնի իրեն հյուծող հացադուլը. «Այսօրվա դրությամբ եւ այսօրվա արժեհամակարգում Ռուբեն Վարդանյանի հացադուլն իմաստազրկված է, պետք չէ, դա տանելու է ոչ թե զոհողության, այլ ինքնասպանության, որը մեղք է: Ես հասկանում եմ Ռուբենի վիճակը, բայց իր հացադուլն անիմաստ եմ համարում… Թե ինչ ձեւով տեղ կհասնի լուրը, որ ինքը դադարեցնի, ես չգիտեմ, բայց գուցե տեղ հասնի»:
Նաեւ հավելեց, որ ինքը մինչեւ կիրակի կշարունակի հացադուլը, ապա կգնա պատարագի, հաղորդություն կստանա եւ պաս կպահի:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ