Հայալեզու բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, ովքեր հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում. սա է այն նպատակը, որն իր առջև դրել էր «Kinodaran»-ը մեկ տարի առաջ: Viva-ն հավատաց այս տեսլականին, դարձավ աջակիցն ու գործընկերը:
«Kinodaran»-ն այսօր արդեն հայկական առաջին սթրիմինգային հարթակն է, որի միջոցով տարբեր տարիքի ու նախասիրության տեր մարդիկ դիտում են ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ ու մուլտֆիլմեր՝ հայկական հավերժ դասականներից մինչև ամենաժամանակակից ստեղծագործողների, ինչպես նաև «Kinodaran»-ի սեփական արտադրությունը։
«Kinodaran»-ի հարուստ բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ Viva-ի «START+» կանխավճարային,«UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից օգտվելիս ինտերնետ թրաֆիքի համար հավելյալ գումար չեն վճարում: Սակագնային պլանի փաթեթներն ակտիվ լինելու դեպքում «Kinodaran»-ից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
«Kinodaran»-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնվող հավելվածների շարքում է: Viva-ի բաժանորդների շրջանում այն ամենասիրված ու ամենաշատ ներբեռնվող հավելվածն է։
«Մեկ տարի առաջ Viva-ն սկսեց իր համագործակցությունը «Kinodaran»-ի հետ՝ ցանկանալով մեր հաճախորդներին տալ լավագույնը․ այս հարթակի բովանդակությունը, որը չես գտնի որևէ այլ հարթակում, բացառիկ պայմաններով հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին։ Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի արձագանքը և ձգտում ենք շարունակաբար բարելավել մեր ծառայությունների որակը», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
«Kinodaran»-ն իր սեփական նախագծերի, օրիգինալ սերիալների ստեղծման ակտիվ փուլում է՝ նպատակ ունենալով առաջարկել հայկական այնպիսի բարձրակարգ բովանդակություն, որը կգրավի նույնիսկ այն մարդկանց, ովքեր հայկական սերիալներ առհասարակ չեն դիտում։ Viva-ի հետ մեր համագործակցությունը կարևորագույն դեր ունի մեր այս տեսլականի իրագործման ճանապարհին՝ ունենալով նշանակալի ազդեցություն ամբողջ հայկական կինոոլորտի առաջընթացի վրա», – ասել է «Kinodaran»-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Վահե Ամիրաղյանը։
«Kinodaran»-ին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ներբեռնել «Kinodaran» հավելվածը կամ այցելել kinodaran.com կայք, մուտք գործել անձնական օգտահաշիվ և կարգավորումների բաժնում լրացնել հեռախոսահամարը։ Իսկ եթե Viva-ի «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդ եք, ապա բաժանորդագրությունն անմիջապես կակտիվանա:
Ընտրի՛ր հայկական բովանդակությունը, դիտի՛ր հայալեզու բացառիկ ֆիլմեր ու սերիալներ, պրեմիերաներ, իսկ ձեր փոքրիկների համար կգտնեք հայկական մուլտֆիլմեր․ Viva-ի հետ՝ առանց բաժանորդագրության վճարի: Ինտերնետ թրաֆիքի համար հոգ կտանի Viva-ն։ «Kinodaran»-ի հավելվածով սպառված ինտերնետի ամբողջ ծավալի համար հավելյալ գումար չի գանձվում: Այն տրամադրվում է վերը նշված սակագնային պլանների շրջանակում:
Հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։