Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկմանը, որ 2018 թվականին իր հորեղբոր աղջիկը «հրապարակից տուն չէր գնում», Լեւոն Քոչարյանը հարցով պատասխանեց՝ «ո՞ւ․․․ ո՞ւ․․․»

Մարտ 05,2025 13:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ձեր ասած թեման միշտ եղել է, շրջանառվել է, ես անիմաստ եմ համարել եւ համարում այդ թեմային անդրադառնալը, դրա մասին խոսելը, որովհետեւ միշտ մտածել եմ ու մտածում եմ, որ մենք ավելի կարեւոր գործ ունենք անելու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին կրկին հրապարակային քննարկվող թեմային՝ ո՞վ Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։

Ըստ Լեւոն Քոչարյանի, այն ինչը, որ կատարվել է 2018-ին՝ հնչում են կարծիքներ, տեսակետեր, բացատրություններ են տրվում, որոնք մինչեւ վերջ չեն գոհացնում եւ բնական է, որ խոսակցությունները շարունակվում են։ Ինքը չի կարծում, թե այդ ամենը ինչ-որ տեղից ուղղորդվում է։ Լեւոն Քոչարյանը ճիշտ չի համարում նաեւ այն, որ նախկինի դեպքերին նայում ենք այսօրվա հայացքով։

Լրագրողի դիտարկմանը, որ 2018 թվականին իր հորեղբոր աղջիկը «հրապարակից տուն չէր գնում», Լեւոն Քոչարյանը հարցով պատասխանեց՝ «ո՞ւ․․․ ո՞ւ․․․ մերձավորներից խոսում են․․․ եթե ինչ-որ մեկին թվում է՝ զանգել են, հարցրել են՝ ասել ենք․․․Եթե հիմա սա փորձում են դիտարկել մեղավորություն, որ դրա պատճառով է ինչ-որ բան եղել, կարծում եմ, շատ պրիմիտիվ է, ճիշտ չէ, անիմաստ է»։

Լեւոն Քոչարյանը Հանրապետության հրապարակում. 2018թ. ապրիլի 27

Լեւոն Քոչարյանը պնդեց, թե ինքը չի մասնակցել հեղափոխական ցույցերին։ Պարզաբանեց՝ ցերեկով փողոցով անցնելիս է եղել, ինչ-որ մեկը նկարել է ու լրատվամիջոցներում հրապարակվել է։

2018-ին Ռոբերտ Քոչարյանին տրված իշխանության գալու խոստման մասին խոսակցություններին Լեւոն Քոչարյանը չցանկացավ անդրադառնալ։ Ասաց, եթե անհրաժեշտություն լինի, այդ ժամանակ իրենք փակագծերը կբացեն։ Բայց այն, ինչ կատարվեց 2018-ին, ըստ Լեւոն Քոչարյանի, եղել է նաեւ մինչ այդ՝ կառավարման բացթողումների արդյունքում։

Ինչեւէ, իր համոզմամբ, այժմ խնդիրը «չարիքի իշխանությունից ազատվելն է» եւ ընդդիմադիր բոլոր կողմերը մինչ այժմ այդ սկզբունքով են առաջ շարժվել, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո այս թեման կրկին թեժացավ՝ ինքն էլ բացատրություն չունի եւ հենց դա է, որ իր մոտ էլ հարցեր է առաջացնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31