Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին 3-4 աստիճանով նորմայից բարձր ջերմաստիճան է կանխատեսվում. Գագիկ Սուրենյան

Մարտ 05,2025 13:04

«Ամսվա սկզբին հայտարարվեց, որ մարտը կանխատեսվում է ե՛ւ տեղումների քանակով, ե՛ւ օդի ջերմաստիճանով հանրապետության ողջ տարածքում լինելու է նորմայի սահմաններում, սակայն վերջին 2-3 օրերին մթնոլորտի շրջանառության մեջ տեղի ունեցան էական փոփոխություններ: Ատլանտյան օվկիանոսում գտնվող Ազորյան կղզիների շրջակայքում ձեւավորված հզոր Ազորյան անտիցիկլոնը, որը հենց այդպես էլ կոչվում է որպես մթնոլորտային երեւույթ, տարածվեց ամբողջ Եվրոպայով, հասավ մինչեւ Թուրքիա, իսկ ճյուղավորումները հասան մինչեւ Հայաստան եւ Կովկաս»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով. «Մթնոլորտի շրջանառության այս էական փոփոխության արդյունքում մարտ ամսվա կանխատեսումը փոխվել է: Այսպիսով` մարտին օդի ջերմաստիճանը կանխատեսվում է ոչ թե նորմային մոտ, այլ կլիմայական նորմայից բարձր՝ 3-4 աստիճանով: Իսկ տեղումների քանակը կլինի նորմայից պակաս»:

Գագիկ Սուրենյանը ներկայացրեց այն առավելագույն ջերմաստիճանները, որոնք տաք օդի ներթափանցման դեպքում մարտին կդիտվեն հանրապետության շրջաններում. «Տաք օդի ներխուժման դեպքում հանրապետության լեռնային մարզերում, այն է՝ Շիրակը, Կոտայքի, Արագածոտնի լեռնային գոտիները, Գեղարքունիքը եւ Վայոց ձորի լեռնային գոտիները, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության: Լոռիում ջերմաստիճանը կհասնի պլյուս 16-20-ի, Տավուշում՝ կլինի 20-24 աստիճան տաքություն:

Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում՝ ջերմաստիճանը տաք օդի ներհոսքի դեպքում կհասնի մինչեւ 20-24 աստիճանի, Սյունիքի հովտային գոտում ջերմաստիճանը կհասնի մինչեւ 26 աստիճանի, իսկ նախալեռնային հատվածներում 18-22 աստիճան տաքության: Երեւանում առավելագույն ջերմաստիճանը մարտին սպասվում է մինչեւ 21-23 աստիճան տաքություն» ։

Մանրամասն` տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31