«Web3 Հայաստան» շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել կոչով՝ կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծի վերաբերյալ
Կոչ ՀՀ ԱԺ խմբակցություններին դեմ քվեարկել կրիպտո ոլորտի կառավարության վավերացրած օրենքի նախագծին
ՀՀ Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին և ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետևողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել որոշում կայացնողներին։
Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Կենտրոնական բանկը սպասարկում է այլ կառույցների շահեր և ոչ բնավ Հայաստանի Հանրապետության։
Կարդացեք նաև
Եթե օրենքն այս տեսքով ընդունվի, ապա՝
- Կտուժի Հայաստանի թվային ինքնիշխանությունը։
- Հայաստանը կկորցնի իր խոստումնալից դիրքերը դարի տեխնոլոգիա համարվող բլոկչեյնի շուկայում։
- Բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության հնարավորությունները կչքանան։
- Քաղաքացիներն ունենալու են կորուստներ ի օգուտ բանկերի։
- Ներդրողները կլքեն Հայաստանը, իսկ նոր միջազգային ներդրումներ չեն գրանցվի։
Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին և նկատի ունենալ առաջին հերթին մեր պետության և քաղաքացիների շահը։ Գնդակը ձեր դաշտում է, կայացրեք պետականանպաստ որոշում։
Պատրաստ ենք ցանկացած խմբակցության և պատգամավորի անվճար մասնագիտական խորհրդատվություն տրամադրել այս թեմայով։
Մամուլի հաղորդագրություն