Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 14-ամյա Նատալյա Ա.-ին:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, որոնք օգնել են օպերատիվորեն դեպք վայր ժամանած շտապօգնությանը՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: