Ex Oriente Հայաստանի արևելագետների միությունը հայտարարում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` ռազմագերիների, քաղաքական բանտարկյալների` պատանդների, անօրինական կերպով գերեվարված, միջազգային և նույնիսկ Ադրբեջանի օրենսդրության նորմերի բռի խախտումներով Ադրբեջանի բանտերում պահվող, Ադրբեջանի քաղաքական իշխանության ստանձնած և նրա պատվերով սանձազերծված դատական խեղկատակ բեմադրության մեջ «մեղադրյալի» աթոռին նստելու դատապարտված հայ` խղճի և կամքի կալանավորների ճակատագրի հանդեպ
մի կողմից`
Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ կառավարության, Ազգային ժողովի, ուժային նախարարությունների, արտաքին գործերի նախարարության, դատական իշխանության մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի և նրա գրասենյակի անհաղորդ, անտարբեր, կրավորական, կաթվածահար կեցվածքն ու դիրքորոշումն, ու որևէ գործողություն նախաձեռնելու, կամք, միտք, ուժ, զգացմունք դրսևորելու չկամությունը,
Կարդացեք նաև
մյուս կողմից`
2020-ին, ապա 2023-ին` հայերի գերեվարմամբ, առևանգմամբ, սպանություններով սկիզբ առած, շարունակվող, և ցավոք, հսկայական քայլերով զարգացող այս իրողությունը համաշխարհային հանրության բաց աչքերի առջև տեղի ունի և համաշխարհային հանրությունը, միջազգային հզոր, կարող ու ամենակարող կազմակերպությունները, տերությունների և գերտերությունների առաջնորդները լուռ են:
Այնպիսի տպավորություն է, որ համաշխարհային, միջազգային հանրությունն ու նրա ջրերն ընկած` Հայաստանի իշխանությունները` հարմարավետության իրենց, այսպես ասած, զոնայից, իսկ իրականում` տմարդի չկամության իրենց սահմաններից զլանում են դուրս գալ:
Այնպիսի տպավորություն է, որ քաղաքական բախտի «հաջողակները» Հայաստանում, Ադրբեջանում, քաղաքակիրթ աշխարհում, ձևանում են, թե չգիտեն, չեն հիշում` ինչ ասել է Եղեռն, Ցեղասպանություն, Գուլագ, համակենտրոնացման ճամբարներ: Չգիտեն, իբր, ու չեն հիշում` ինչպես են համամարդկային անտարբերության հայացքի առջև միլիոններ ու միլիոններ բնաջնջվել, երկրներ ու մշակույթներ ավերվել, ու նոր միայն, հետին թվով, ուշացած, վրա է հասել զղջումը, ապաշխարանքը:
Հայաստանում, Ադրբեջանում և աշխարհում այլուր, ձեր տմարդի չկամությունը, ձեր անտարբեր, սառնասիրտ, մարդկային կյանքեր զոհաբերելու այս և այսպիսի պատրաստակամությունը եղկելի է: Մենք այն մերժում ենք:
Մենք Հայաստանի, Ադրբեջանի և առաջադեմ մարդկության լավագույն զավակներին կոչ ենք անում`
մարդկային կամքի, խղճի ու խղճմտանքի իրենց ողջ պաշարն իմի բերելով, հենց հիմա նախաձեռնել քայլեր, միանալ տեղի ունեցող նախաձեռնություններին և պարտադրել իրենց երկրների «հզորներին», հորդորել միջազգային կառույցներին, հասարակական խմբերին` ելնել հրապարակ և պահանջել`