Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Հակակոռուպցիոն քրեական դատարանում դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Ալիկ Ղարիբյանի, Էդգար Մակարյանի, Մենուա Սողոմոնյանի եւ Կարեն Մկրտչյանի գործով դատական նիստը։
Ըստ մեղադրանքի, Երեւանի պետական համալսարանի անունից հրապարակային մրցույթի միջոցով գնումներ կատարելու նպատակով 2016 թվականին կազմված հանձնաժողովը թույլ է տվել որոշակի խախտումներ, որի հետեւանքով ԵՊՀ-ն կրել է ֆինանսական վնաս։
Այսօրվա դատական նիստում հանրային մեղադրողը ավարտեց գրավոր ապացույցների ներկայացումը։
Հաջորդ դատական նիստում, որը նշանակվեց ապրիլի 7-ին, ժամը 11:30-ին, կհարցաքննեն մեղադրող կողմի վկաները։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: