«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին քիչ առաջ շտապօգնության մեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Թանդիլյանին հիվանդանոց ուղեկցեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նշենք, որ այսօր 5-րդ օրն է, ինչ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների: