Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»․ Մելիքսեթ Պողոսյանը՝ ադրբեջանցիներին մեր տարածքներից հանելու մասին

Մարտ 05,2025 11:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք էլ 35 տարի մնացել ենք իրենց տարածքներում»,- լրագրողների հարցին՝ այսպե՞ս ենք արժևորում սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը, որ անգամ պահանջ չենք դնում, որ թշնամին դուրս գա մեր տարածքներից, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-րդ տարեդարձի առիթով Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Նա վստահեցրեց՝ մեզ համար Սպարապետը ողջ է, սպարապետը Հայաստան է․ «Մենք ոչ մի անգամ 35 տարի մեր դեմքը մեր Սպարապետի առաջ չենք փոխել, խոնարհվում ու շնորհավորում ենք Սպարապետի ծնունդը»։

Հարցին՝ որ Վազգեն Սարգսյանին չկորցնեինք, ինչպիսի՞ ՀՀ և Արցախ կունենայինք, արդյոք Արցախը կկորցնեի՞նք, և այսօրվա իշխանությունները որտե՞ղ կլինեին, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե, Սպարապետը եթե կար, մենք հաղթում էինք, չկա, պարտվում ենք։ Եթե Սպարապետը ողջ լիներ, մենք այս կարգավիճակում չէինք լինի։ Մենք պարտվել ենք հենց հոկտեմբերի 27-ին, երբ կորցրել ենք Սպարապետին»։

Լրագրողները հարցրին՝ ինչո՞ւ թշնամին մինչև հիմա Տեղից, Սև լճից դուրս չի գալիս, մի՞թե Սպարապետը եթե ողջ լիներ, սա թույլ կտար, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց․ «Մենք մեր առաքելությունը կատարում ենք։ Եթե ճիշտ մեկնաբանեք, գաղտնիության ռեժիմը պահեք, մենք այս վիճակում չենք լինի։ Պիտի այն բովանդակությունը լուսաբանվի, որ հակառակորդին օգուտ չբերի։ Այս պահին համեստ պիտի լինենք, գաղտնիության ռեժիմ պահենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31