Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգենն իր արած գործով դարձավ գաղափար, որն առ այսօր շարունակում է առաջնորդել երկրապահին ու հայ ժողովրդին. ԵԿՄ վարչություն

Մարտ 05,2025 11:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուղերձ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ

Օրհնվի ծնունդդ, Սպարապե՛տ
ԵԿՄ հավերժ նախագահ, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր՝ մարտի 5-ին, կդառնար 66 տարեկան:

Հավերժ փառք ու հիշատակ Քեզ, Սպարապե՛տ:
Վազգեն Սարգսյանի պատգամներն ապրում են, գործը՝ շարունակվում:

Այսօր երկրապահ կամավորականների միությունը հավատարմորեն Սպարապետին ու նրա թողած պատգամին, ծառայում է մեր հայրենիքին՝ նույն հավատով, նվիրումով:

Արցախյան շարժման տարիներին նա հիմնեց եւ գլխավորեց Երկրապահ կամավորականների կառույցը: Երկրապահ կամավորականների միությունը հիմք հանդիսացավ Հայոց բանակի ստեղծմանը եւ մեծ դերակատարություն ունեցավ Արցախյան պատերազմի հաղթանակի համար։
Երկրապահ կամավորականների միությունն այժմ էլ բանակի հետ կողք կողքի ՀՀ պետական սահմաներում է եւ կատարում է իր սրբազան առաքելությունը՝ սահմանների պաշտպանությունը։
Անկախությունը բացարձակ արժեք է, – ասում էր Սպարապետը։ Այս գիտակցումը պետք է մեզ առաջնորդի։ Այո՛, անկախությունը, հայրենիքը սրբություն է. հայրենիքը, մեր սահմանները պետք է պահել, պետք է պահել զենքով, ոգով, համազգային միասնությամբ, հավատի ուժով։

Վազգենն իր արած գործով դարձավ գաղափար, որն առ այսօր շարունակում է առաջնորդել երկրապահին ու հայ ժողովրդին:

Շնորհավո՛ր լուսավոր ծնունդդ, Վազգե՛ն Սարգսյան,
Փա՛ռք ՔԵԶ, Սպարապե՛տ.
Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին,
Փա՛ռք Հայ զինվորին,
Հավերժ փա՛ռք նահատակվածներին,
Մեր խոնարհումը հերոսածին մայրերին,
Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին:

ՀՀ ԵԿՄ վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31