Վիճակն այնքան կատաստրոֆիկ էր, որ թափուր հաստիքները համալրելու նպատակով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն զանգում էր «Դ» կարգի վարորդական վկայական ունեցող քաղաքացիների եւ աշխատանք առաջարկում։
Այժմ, պարզվում է, բոլոր թափուր հաստիքները լրացվել են, ավելին՝ Երեւանի քաղաքապետարանն արդեն պահեստային վարորդներ էլ ունի։ Սա մենք պարզեցինք քաղաքապետարանին գրավոր հարցում ուղարկելով, որով հարցրել էինք, թե քանի վարորդի է 45-օրյա զորավարժանքների ծանուցագիր ուղարկվել, եւ արդյոք նրանց բացը չի՞ ազդի տրանսպորտի կանոնավոր երթեւեկության վրա։
Ներկայացնում ենք հարցման պատասխանը․ ««Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները, համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի, պարբերաբար ծանուցվում են՝ մասնակցելու պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող վարժական հավաքներին։ Մարտ ամսվա ընթացքում վարժական հավաքներին մասնակցելու համար ծանուցվել է 28, ապրիլին մասնակցելու համար՝ 25 վարորդ։ Վարորդների՝ վարժական հավաքներին մասնակցելու դեպքում հանրային տրանսպորտի անխափան աշխատանքը չի կարող տուժել, քանի որ երթուղիներում շահագործվող ավտոբուսների անհրաժեշտ քանակն ապահովելու համար ընկերությունում աշխատանքի են ընդունվել նաեւ պահեստային վարորդներ, եւ այս պահին «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում վարորդների թափուր հաստիքներ չկան»։
Համեմատաբար բարձր աշխատավարձով եւ պայմանների բարելավումով վարորդներին գայթակղող քաղաքային իշխանությունը, փաստորեն, իրեն փորձում է ապահովագրել հերթական սկանդալից (այն կառաջանա, եթե երթեւեկությունը կրկին կոլապսի առաջ կանգնի) եւ պահեստային վարորդների է ընդունել աշխատանքի՝ այս կամ այն վարորդի բացակայության կամ գործադուլի դեպքում «գիծ» հանելու համար։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: