Լրահոս
Օրվա լրահոսը

Ինյարիտու. ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը նաև խթանում է Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովումը. «Արմենպրես»

Մարտ 05,2025 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արմենպրես». Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունն ու գործունեությունը կենսական դերակատարություն ունեն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունների կանխման տեսանկյունից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն ՝ գնահատելով Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշումը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների ներկայիս օկուպացիան՝ Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայությունը կենսական նշանակություն ունի սահմանազատման գործընթացում հետագա էսկալացիան կանխելու և դիվանագիտությունն առաջ մղելու համար»,-նկատել է պատգամավորը:

Խոսելով Հայաստանի և Հարավային Կովկասի համար բուն որոշման կարևորության մասին՝ Ինյարիտուն կարծիք է հայտնել, որ այդ որոշումը նշանակալի քայլ է տարածաշրջանային կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ։

«Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը ևս երկու տարով երկարաձգելու ԵՄ խորհրդի վերջին որոշումը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման համար։ Առաքելությունը վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման, միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանության ապահովման ու երկու ժողովուրդների միջև խաղաղ երկխոսությանը նպաստելու գործում»,-ընդգծել է պատգամավորը:

Ջոն Ինյարիտուի դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը նաև խթանում է Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովումը։

«Այս որոշումն արտացոլում է ԵՄ հանձնառությունն՝ աջակցելու Հայաստանին ժողովրդավարական կառավարումն ամրապնդելու, օրենքի գերակայության պահպանման և կայունության զարգացմանն ուղղված նրա ջանքերում: Ավելին, այն համընկնում է Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության և անվտանգության ապահովման ԵՄ-ի ավելի լայն ռազմավարական նպատակների հետ»,-նշել է պատգամավորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31