Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլա Ազնավուր. «Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է… Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա»

Մարտ 04,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգելի ընկերներ,

Այսօր ուզում եմ անդրադառնալ ծայրահեղ հրատապ մի խնդրի. Ռուբեն Վարդանյանը՝ մարդ, ով իր կյանքը նվիրել է Հայաստանին, նրա ժողովրդին ու ապագային, 500 օրից ավելի անարդարացի կերպով կալանավորված լինելով Ադրբեջանում, օրեր առաջ հացադուլ է հայտարարել։ Արդարության ճանապարհին նրա կամքն անսասան է, սակայն նրա առողջությունն ու կյանքը չափազանց թանկ են այս կերպ վտանգելու համար:

Ռուբենը միշտ եղել է Հայաստանի կողքին` իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով և ավելի ուժեղ, միասնական ապագայի իր տեսլականով: Կրթական ու սոցիալական ծրագրերից մինչև համայնքների վերակառուցում և տնտեսական զարգացման խթանում՝ նրա ջանքերի արդյունքները տեսանելի են Հայաստանում և անդին: Այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման:

Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։ Պետք է մեր ձայնը բարձրացնենք, իրազեկող միջոցառումներ նախաձեռնենք, գործողություններ պահանջենք։ Նրա անձնազոհ նվիրումը չպետք է լինի առողջության կամ կյանքի գնով:

Եկեք միավորվե՛նք։ Եկեք բարձրաձայնե՛նք։ Եկեք այնպե՛ս անենք, որ Ռուբենի պայքարն աննկատ չմնա. կիսվեք նրա պատմությամբ, արդարություն պահանջեք ու ցո՛ւյց տանք աշխարհին, որ հայերը երբեք չեն լքում նրանց, ովքեր իրենց սատար են կանգնել:

Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եւ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը։

Նիկոլա Ազնավուր

Համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ազնավուր» հիմնադրամը

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31