Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը

Մարտ 04,2025 23:33

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռումինիայի, Լիտվայի, Լատվիայի, Ուկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա։

Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պարբերաբար արձանագրել են, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են և ենթակա են անհապաղ ազատման։

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչի ժամանակը և ցանկությունը մեր քաղաքական տուրիստները չունեն։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31