Մոսկվայում մեկնարկած շախմատի Aeroflot Open 2025 ավանդական հեղինակավոր մրցաշարում, որին Հայաստանից մասնակցում են յոթ շախմատիստներ, գրոսմայստեր Արամ Հակոբյանը վեց տուրից հետո ունի 5,0 միավոր ու եւս հինգ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը Արամ Հակոբյանը խաղալու է մրցաշարի վարկանիշային առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպօմնյաշչիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ