Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիզադե․ «Փաշինյանի առաջարկները անհարկի են և դժվար իրագործելի»

Մարտ 04,2025 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». «Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների կատարումից և պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ», – մեկնաբանելով Հայաստանի վարչապետի այսօր հրապարակված հոդվածը՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, նշելով,որ այդ քայլերը պետք է բխեն, «տարածաշրջանում առկա նոր իրողություններից»։

«Թեև Հայաստանը տեղյակ է Ադրբեջանի արևմտյան շրջանների՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապի բացմանը վերաբերող իր իսկ ստորագրած գրավոր պարտավորությունների մասին, դրանք դեռ չի կատարել», – հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։

Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հոդվածին` Այխան Հաջիզադեն պնդել է, թե Երևանի կողմից ներկայացված առաջարկներն «ըստ էության անհարկի են, դժվար իրագործելի և գործնականում երթուղին երկարացնող»։ Ըստ նրա՝ դրանցով Երևանը «նպատակ ունի շեղել ուշադրությունը ստանձնած պարտավորություններից»։

«Բոլորին է հայտնի, որ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանի ինքնիշխան տարածքները, ինչը հանգեցրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության շրջափակման։ Հայաստանը նաև 44-օրյա պատերազմից հետո որևէ դրական ներդրում չի ունեցել հաղորդակցության ուղիների վերագործարկմանը նվիրված բանակցություններում», – նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը։

Հայաստանի վարչապետն «Արմենպրես»-ում հրապարակված իր հոդվածում գրել է, մասնավորապես, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է, և դրա իրագործման համար անհրաժեշտ է միայն Ադրբեջանի համաձայնությունը: «Անհասկանալի է, թե ինչու են այս առաջարկները մերժվում Ադրբեջանի կողմից: Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31