Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել` nրտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր

Մարտ 04,2025 22:22

Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշել՝ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ՝ կմասնակցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում ընթացող շինծու «դատավարության» ժամանակ Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի ներգրավվածությունն 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքով, ինչը իրավական տեսանկյունից համարվում է լեգիտիմ։

Մինչդեռ Արցախի 3-րդ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ արցախյան հիմնախնդիրը քրեական կամ դատական քննարկման առարկա չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31