Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին արբիտրաժային կենտրոնի շրջանակում Հայաստանի մասնակցությամբ ընթանում է երեք արբիտրաժ՝ երկու միջպետական եւ մեկ ներդրումային. Եղիշե Կիրակոսյան

Մարտ 04,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար:

Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար:

Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ պետություններ էլ կան, որ երկու կոնվենցիաները վավերացրել են միաժամանակ: Այս մասին հայտնել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով «1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված ««Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ Մշտական արբիտրաժային դատարանի յուրաքանչյուր անդամ պետություն կարող է նշանակել մինչեւ չորս արբիտր, որոնք հայտնի են որպես վերոնշյալ դատարանի անդամներ (նշանակվում են 6 տարով եւ կարող են վերանշանակվել):

Հետագայում այս արբիտրների միջոցով ստեղծվում են հատուկ ազգային խմբեր, որոնք կարեւոր դերակատարում են ունենում, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանում դատավոր նշանակվելու համար թեկնածուներ առաջադրելու գործում:

Եղիշե Կիրակոսյանի խոսքով դատարանն ընձեռում է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի պահպանման եւ զարգացման, ինչպես նաեւ  սահմանված իրավական նորմերի շրջանակներում վեճերի խաղաղ կարգավորման մեխանիզմների հասանելիության հնարավորություն:

Զեկուցողը տեղեկացրել է, որ այս պահին արբիտրաժային կենտրոնի շրջանակում Հայաստանի մասնակցությամբ ընթանում է երեք արբիտրաժ՝ երկու միջպետական եւ մեկ ներդրումային, որոնց քննությանը Հայաստանը ներգրավված է որպես պատասխանող կողմ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ալխաս Ղազարյանը:

 

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31