ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կապիտուլյանտների խմբակից (ՔՊ) մի պատգամավորուհի , Աժ ամբիոնից, խոսելով ընդդիմադիրների հրապարակային բանավեճից, ինքն իրեն հարց է տալիս. «կարո՞ղ ենք արդյոք անուղղակի ենթադրել, որ նրանք ավելի շատ համախոհ են իշխանությունների հետ» ու ինքն էլ պատասխանում է «այո»:
Այս պատմությունը ծիծաղաշարժ է նրանով, որ պատգամավորուհին կարծես թե չի հասկացել, թե ինչի՞ մասին է բանավեճը: Եթե իրենց խմբակում հարցներ կասեին, զարգացումների խորքը և ՔՊ-ի մոտեցող ֆիասկոն տեսնող մարդիկ կան այնտեղ:
Բանավեճը հենց ձեր խմբակի մասին է, ոչ թե համախոհ լինել-չլինելու: Այս բանավեճում իշխանություն կոչվածը ոչ թե կողմ է, այլ՝ օբյեկտ: Խնդիրը նրանում է, թե ձեր խմբակն ու նրա պարագլուխը, ո՞ր ճանապարհով պետք է հեռացվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Կարդացեք նաև
Որովհետև, եթե ընտրական ճանապարհով հեռացվեք (այսինքն՝ չկեղծեք ( ինչն անհնար է) ու դառնաք օրինակ՝ ընդդիմադիր խմբակցություն), ապա ձեր դավադրությունների ծլարձակած արմատները ևս 5 տարի դժվար է լինելու արմատախիլ անել խորհրդարանից ու քաղաքական համակարգից:
Իսկ, եթե փողոցով ու ժողովրդի լայն զանգվածների օրինական պահանջով եք դուրս մղվում իշխանությունից, ապա արդարացիորեն կրելու եք նաև Արցախի ու Հայաստանի աղետալի իրավիճակի քաղաքական ու իրավական ողջ պատասխանատվությունը:
Սրանում է բանավեճը, ի՞նչ անել և ինչպե՞ս վարվել ձեր աղետաբեր ու ձախողված իշխանության հետ: Թե չէ, ՔՊ-ի ինչի՞ հետ պետք է համախոհ լինի ընդդիմությունը. դավադրությունների՞, քաղաքական խաբեբայությա՞ն, թե՞ հայրենավաճառության…»: