Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-իտալական համագործակցության հնարավորությունները

Մարտ 04,2025 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել և խորացնել երկու երկրների միջև առկա համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ապագա ծրագրերը, որոնք կարող են օգտակար լինել թե՛ մեր երկրի, թե՛ Իտալիայի համար։

Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև հաստատուն օդային հաղորդակցության, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը։

Քննարկվել են նաև այլ ենթակառուցվածքների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև իտալական ինժեներական, շինարարական, նախագծային և խորհրդատվական ընկերությունների հետ գործակցության հետ կապված հարցեր։

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31