Լրահոս
Օրվա լրահոսը

Առավոտյանների ընտանիքը․ չտրվե′ք խաղաղության թեմայով ադրբեջանական քարոզչական թեզին․ խորհուրդներ

Մարտ 04,2025 20:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը Առավոտյանների ընտանիքի շարքի՝ այս հոլովակում ներկայացնում է Ադրբեջանի կողմից տարածվող քարոզչական թեզը, թե իբր Հայաստանը չի ցանկանում խաղաղություն և ցույց տալիս, թե ինչպես կարելի է հասկանալ, որ դա քարոզչություն է։

Ավատարների ընտանիքի մայրիկը պապիկի հետ երկխոսության ընթացքում ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանն ապատեղեկատվություն տարածելով՝ հայտարարում, որ Հայաստանը խուսափում է խաղաղությունից, բայց իրականում նրանց քայլերը վկայում են այն մասին, որ խաղաղության գործընթացը հենց իրենք են փակուղի մտցրել։ Ավատար-մայրիկը հորդորում է քարոզչության զոհ չդառնալու համար հետևել փորձված, վստահելի աղբյուրների։ Առանձնացնել և հետևել մի քանի լրատվամիջոցների, որոնք տարիների ընթացքում շահել են Ձեր վստահությունը։ Ճանաչել հակառակորդի կողմից տարածվող տեղեկությունները։ Դրանք կարող են լինել հայերեն, բայց հաճախ գրված են սխալներով, կարող են ստեղծվել հայկական լրատվամիջոցներին և հայ օգտատերերին նմանակող էջեր, որոնք կարելի է բացահայտել՝ հասցեն (url), էջի մասին տեղեկությունները, հետևորդների և ընկերների ցանկերը ուսումնասիրելով։

Տեղեկությունը պետք է ստուգել նաև պաշտոնական աղբյուրներում։

Ինչպես տեղեկացրել էինք, Առավոտյանների ընտանիքում պապիկ, մայրիկ և թոռնիկ ավատարներն են: Նրանք ներկայացնում են մեդիագրագիտությանը վերաբերող կարճ տեսահոլովակների շարք՝ իրենց սերնդի թիրախային լսարանին հետաքրքրող՝ «Առավոտի» կայքէջում և սոցիալական հարթակներում։ Պարզ բառապաշարով, զվարճանքի տարրեր պարունակող տեսահոլովակների միջոցով անդրադարձ է կատարվում մեդիագրագիտությանը, թվային անվտանգությանն առնչվող տարբեր հարցերի։

Հոլովակներում ներկայացվում են տարբեր իրավիճակներ, կանոններ, որոնց պետք է հետևել մեդիագրագետ լինելու համար։

Ավատարները ստեղծվել են AI գործիքների միջոցով՝ նախ գեներացվել են ավատարների կերպարները, այնուհետև ներդրվել է ձայնը։

Այսինքն՝ այս նախագծի շրջանակում գործարկվում է մեդիագրագիտության տարածման տեխնոլոգիա +մեդիա մոդելը։

Մեդիագրագիտության վերաբերյալ կարճ հոլովակների շարքի ստեղծման անհրաժեշտություն է առաջացել՝ հաշվի առնելով հասարակության շրջանում նկատվող մեդիագրագիտության՝ ընդհանուր առմամբ ցածր մակարդակի և շատ դեպքերում տեղեկացվածության պակասի պատճառը։

Տեսանյութում հատուկ ուշադրություն է դարձվում մեդիագրագիտության կարևորությանը։

Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։

Տեսանյութը նպատակ ունի բարձրացնել հանրության շրջանում մեդիագրագիտության մակարդակը։

Տեսանյութը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում:

Տեսանյութում արտահայտված են հեղինակների տեսակետները, և դրանք պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ։

Հոլովակները պատրաստվել են «ԿԱՅԾԵՐ» արհեստական բանականության տեխնիկական աջակցությամբ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31