Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց 44-օրյա պատերազմում հոկտեմբերի 11-ին Մարտունի 3 զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողների՝ շրջափակման մեջ ընկնելու եւ ամբողջ անձնակազմով զոհվելու հանգամանքների վերաբերյալ դատական նիստը: Այս գործով մեղադրյալներն են զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանը:
Դատաքննությունը դեռ գտնվում է ապացույցների հետազոտման փուլում եւ հարցաքննվում են տուժողները: Այսօր հարցաքննվեց չորս տուժող, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 12-ին, ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ