Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ. Տաթեւիկ Հայրապետյան

Մարտ 04,2025 18:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Ադրբեջանական մամուլը հրապարակում է տարածել այն մասին, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և տեսակցել Բաքվում պատանդառության մեջ գտնվող մեր այլ հայրենակիցների։ Հաղորդագրության մեջ նշված է, որ իբր Վարդանյանը ասել է, որ «դաժան վերաբերմունքի չի ենթարկվել և գտնվում է նորմալ պայմաններում․․․»։

Կարծում եմ այս լուսանկարը շատ ակնհայտ ցույց է տալիս, թե ինչ վիճակում է Վարդանյանը, որքան էլ ադրբեջանական կողմը փորձում է դա կոծկել։ Իսկ ՄԻՊ-ի այցը և այս հաղորդագրության տարածումը իմ գնահատմամբ վկայում են՝ Բաքվի վրա ճնշումները չեն կարող ազդեցություն չունենալ։ Այս այցով նրանք փորձում են ցույց տալ, թե իբր ամեն ինչ «կարգին է»։

Եթե ամեն ինչ այդքան «կարգին» է, ապա թող թույլ տան Վարդանյանին և այլ պատանդառու հայերին այցելեն միջազգային իրավապաշտպաններ, բժիշկներ և այլ ներկայացուցիչներ․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31