Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի միջով երկաթգծային կապը շատ մեծ ռիսկեր է պարունակում»․ Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 04,2025 17:36

«Եթե Ադրբեջանի եւ արեւմտյան հատվածների կապը պատկերացվում է Իջեւանի հատվածով՝ դա այլ պատմություն է, եթե այդ առաջարկը, որն արդեն ուղարկվել է Ադրբեջանին, ներառում է Մեղրիի միջով երկաթգծային կապ, դա շատ մեծ ռիսկեր է պարունակում»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ տարածաշրջանային ապաշրջափակման առումով Հայաստանը հերթական առաջարկներն է փոխանցել Ադրբեջանին։

Ընդդիմադիր պատգամավորը զգուշացնում է՝ Մեղրիով երկաթգծի պարագայում, երկաթգծի ահռելի մասը՝ Երասխ-Մեղրի հատվածում անցնում է Ադրբեջանով եւ մի փոքր հատված՝ ընդամենը 40 կիլոմետր, անցնելու է ՀՀ-ի տարածքով, ուստի մաքսատուրքերի եւ այլ տարբերակներով Ադրբեջանն այդ ուղին հնարավորություն կունենա անանցանելի դարձնել։ Նա էական է համարում, որ ՀՀ-ով եւ Ադրբեջանով անցնող երկաթգծային հատվածները համահավասար լինեն։ Հայկ Մամիջանյանը հուսով է՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ կներկայացնի։

Հայկ Մամիջանյանը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի 2019 թվականի առաջարկները, որոնցից ՔՊ-ական իշխանությունն է հրաժարվել ու դրանք հիմնավոր կասկածներ են առաջացնում, բայց այդ մասին ընդդիմադիր պատգամավորը խոստացավ խոսել այլ առիթով։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31