Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Լուսինե Սահակյանն է

Մարտ 04,2025 17:32

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր:

Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում՝  մրցութային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան֊ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:

Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31