Լատինական Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիմայում հանդիպում է ունեցել Պերուի Հանրապետության նախագահ Դինա Բուլուարտեի հետ:
Ողջունելով նախագահին, Դինա Բուլուարտեն առանձնահատուկ շեշտել է, որ առաջին անգամ պատմության մեջ Պերու է այցելում Հայաստանի նախագահը, ինչը վկայում է երկու երկրների կողմից բարեկամության ու փոխգործակցության ամրապնդման ձգտման մասին, և որը նոր խթան կհաղորդի երկու հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող պետությունների միջև հարաբերությունների սերտացման և ընդլայնման համար:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել բարձրաստիճան փոխայցելությունները երկու երկրների միջև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու տեսանկյունից:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ