Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Թովմասյան, ինչի՞ եք այդպես ագրեսիվ»․ Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին

Մարտ 04,2025 17:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տիկին Թովմասյան, ինչի՞ եք այդպես ագրեսիվ․․. ուզում եմ հասկանամ․․․ երեխաներ են նստած․․․ մարդը ուղղակի արձանագրում է, որ երկու կետով բարձրացել է․ ոչ ձեր հասցեին է բան ասում, ոչ․․․ հանձնաժողովի ղեկավար է խոսացողը, ի՞նչ է նշանակում՝ լռեք»,- խորհրդարանում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Թագուհի Թովմասյանն իր հայտարարությունը նվիրել էր ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի՝ խոսքի իրավունքի սահմանափակմանը։ Նա քննադատել էր ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման կանոնակարգը եւ տարակուսել, որ ըստ այդմ, 1991 թվականից Արցախը եղել է Ադրբեջանի մաս։ Թագուհի Թովմասյանը քննադատեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին, որը վերջերս ընտրվել է ՄԻԵԴ դատավոր՝ Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը սահմանափակելու համար։

Թագուհի Թովմասյանը վկայակոչել էր նաեւ միջազգային կազմակերպությունների վերջին տվյալները, ըստ որոնց՝ ՀՀ-ն հետընթաց է գրանցել մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սանդղակում, ինչն էլ ՔՊ-ական պատգամավորներին վրդովվելու առիթ տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31