Արևելյան Այսրկովկասում ապրող թյուրքախոս ժողովուրդների մասին սկզբնաղբյուրային նշանակության ունեն Սեյյեդ Ազիմ Շիրվանցու գրական ստեղծագործությունները։ Ադրբեջանական գրականության նշանավոր լուսավորիչ և գրող հռչակված այս հեղինակը ծնվել է 1835 թվականին Շամախիում, կրթություն ստացել Բաղդադում՝ սովորելով պարսկերեն, ուսումնասիրելով պարսից գրականություն, գործունեություն է ծավալել Շամախիում։
Իր ստեղծագործություններից մեկում՝ վերնագրված «Կովկասի մուսուլմաններին», նա դիմում է Կովկասի թյուրքախոս մուսուլմաններին՝ նրանց համար ազգության որևէ անուն չնշելով։ Այսինքն՝ ոչ շատ հեռու անցյալում՝ 19-րդ դարում, չկար «ադրբեջանցի» անունով ազգություն։ Հեղինակն իր ստեղծագործության մեջ տեղեկություններ է տալիս նաև թյուրքախոս մուսուլմանների քիչ թվաքանակի մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում