Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած պաշտոնատար անձ, որը պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»․ Հովհաննես Խուդոյան

Մարտ 04,2025 17:04

«Դատարանից սպասելիքները համապատասխանում են հայցադիմումին։ Ինչ հայցադիմում ներկայացրել ենք, ինչպիսի պահանջ ներկայացրել ենք, սպասում ենք պահանջի բավարարմանը։ Իսկ պահանջի բավարարումը նշանակում է, որ ճանաչվում է, որ նման գործելակերպն իրավաչափ չէ»,- ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորների բողոքի քննությունից հետո լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ դեմ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Աննա Գրիգորյանի, Արթուր Խաչատրյանի եւ Գեղամ Մանուկյանի բողոքի քննությունը։ Այս հայցով պատգամավորները պահանջում են ոչ իրավաչափ համարել ՀՀ արտգործնախարարի 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել էր ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։

Խուդոյանի խոսքով՝ պատգամավորն այս դեպքում նաեւ լրացուցիչ ինֆորմացիա ստանալու իրավունք ունի, որը պետական գաղտնիքն է։ «Ես այն կարծիքին եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պատգամավորին մերժում է, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Բայց դա չի բացառում նաեւ այս՝ վարչական դատարանի գործիքի օգտագործումը»,- ասաց նա։

Խուդոյանը հավելեց, որ այս ընթացքում պատգամավորները դարձյալ կդիմեն ԱԳՆ՝ տեղեկատվություն ստանալու։ Համապատասխան վերաբերմունքի դեպքում նաեւ քրեական գործիքակազմը կփորձեն աշխատեցնել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31