Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն»– Այսօր Մոսկվայում կայացել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը, հաղորդում է АPA գործակալությունը՝ նշելով, որ հուշարձանը տեղադրվելու է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան հարևանությամբ գտնվող զբոսայգում։
Հուշարձանի հիմնարկեքի արարողությանը ռուսաստանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են մասնակցել, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխվարչապետ Վիտալի Սավելևը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: