Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

Մարտ 04,2025 16:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային վարչարարության բարեփոխումների առանձին ռազմավարությունների նախագծերը:

Ներկայացնելով կառավարման համակարգերի կատարելագործման, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցման շրջանակում իրականացված միջոցառումները, ընդգծվել է, որ կատարված աշխատանքների արդյունքում կրճատվել է մաքսային պարտավորությունների կատարման ժամանակը, ներդրվել է թափանցիկ և դյուրին ընթացակարգ, օպտիմալացվել են ՊԵԿ ստորաբաժանումների գործառույթներն ու գործընթացները, ներդրվել է կառավարման արդյունավետ մոդել, բարձրացվել է աշխատանքի արդյունավետությունը, ձեռք է բերվել տեղեկատվության անվտանգության միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագիր և այլն:

Վարչարարության արդյունավետության բարձրացման, եկամուտների ավելացման, ստվերի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում նվազեցվել են օրինապահ հարկ վճարողների ու ՊԵԿ միջև շփումները, կրճատվել է ստվերի և անբարեխիղճ մասնակիցների քանակը, ներդրվել է պետական տուրք գանձող սուբյեկտների մոտ թեմատիկ ստուգման հնարավորություն, նվազեցվել են պետական տուրքի հաշվառման գործընթացում հնարավոր ռիսկերը և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև ընթացքում գտնվող միջոցառումներին, որոնք ուղղված են  փաստաթղթաշրջանառության համար ծախսվող ռեսուրսների կրճատմանը, նպաստների գծով գումարները ստանալուց հետո ճշտված հաշվարկների ներկայացման դեպքում ռիսկերի վերահսկմանը, մարդկային գործոնով պայմանավորված սխալի հավանականության նվազեցմանը, աշխատանքային ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը և այլն։

2024թ. գրանցված արդյունքային ցուցանիշների մասով ընդգծվել է հարկային եկամուտների 5.1 տոկոս աճը, հարկ վճարողների վերադարձի աճը՝ 8.1 տոկոս, տնտեսության դինամիկան բնութագրող, ստվերի որոշակի նվազման ցուցիչ հանդիսացող եկամուտ ապահոված աշխատատեղերի աճը՝ 4.9 տոկոս, միջին աշխատավարձի աճը՝ 6.5 տոկոս:

Առաջիկա անելիքների շարքում ներկայացվել է, որ նախատեսվում է մաքսային և հարկային թվայնացման, վերլուծական և հսկողական /վարչարարական/ գործիքների զարգացման, լոգիստիկ և վարչական ենթակառուցվածքների կառուցման և արդիականացման, հաղորդակցման գործիքակազմի զարգացման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարության կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետը կարևորել է անկանխիկ վաճառքի ժամանակ էլեկտրոնային ՀԴՄ կտրոնի գեներացման հետ կապված համակարգված աշխատանքների, հարկ վճարողների աշխատանքի պարզեցման, արդյունավետության բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապրանքների դրոշմավորման համակարգի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել հետևողական քայլեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31