«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ինձ համար այս հայտարարությունը նույնն է, երբ մեկը բռնության է ենթարկվում ու բռնարարը ասում է, եթե գնաս դրա մասին այլոց պատմես, կտամ կսպանեմ քեզ։ Ու բռնության ենթարկվողը այդ վախից դրդված լռում է, ոչ մեկի չի ասում, այդպես էլ շարունակ բռնության զոհ է մնում։ Մինչդեռ այդ մասին բարձաձայնումը կարող էր փրկել նրա կյանքը։
Հիմա ՀՀ իշխանական ներկայացուցիչները այնպես են փորձում ներկայացնել, թե իբր իրենք թաքուն քայլեր են անում մեր ռազմագերիների ազատման համար, բայց չեն ասում։ Դա միանգամայն սուտ է, ավելին՝ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց բացառապես հանրային ճնշման ներքո։ Առհասարակ, ՀՀ պաշտոնյաները ղեկավարում ու ղեկավարվում են սոցիալական ցանցերով։ Տեսնելով, որ Ռուբեն Վարդանյանի թեման բուռն արձագանք է ստացել շատ տարբեր մարդկանց ու խմբերի կողմից, հարկադրված էին արձագանքել, բայց դե դրան զուգահեռ նաև փորձում են լռեցնել այդ ալիքը՝ նման անհեթեթ մտքեր արտահայտելով․․․
Կարդացեք նաև
Միայն ու միայն թեմայի մասին բարձրաձայնելով, դրա շուրջ միջազգային արձագանքների ու ներգրավվածության հասնելով է հնարավոր ազատ արձակել Բաքվում պատանդ գտնվող հայերին, այլ ուղի չեմ տեսնում։