Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը դրական ազդեցություն է ունեցել ՀՀ-ում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում. Գեղամ Գևորգյան

Մարտ 04,2025 16:29

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։

Համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։

«Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին, մենք արդեն կարող ենք նկատել, որ բարեփոխումների արդյունքում շուկայի ազատական հատվածից էլեկտրաէներգիայի ձեռքբերման պարագայում որակավորված խոշոր սպառողների համար միջին գները նվազել են»,- նշել է ՄՊՀ նախագահը։

Կենտրոնը ՏՀԶԿ և Հունգարիայի մրցակցության մարմնի միջև համագործակցության նախագիծ է, որի նպատակն է Հարավարևելյան և Արևելյան Եվրոպայում խթանել մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման կարողությունների զարգացումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31