Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ.-ին Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից

Մարտ 04,2025 15:15

Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

Հետաքրքիր տվյալներ․

2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։

Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։

Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։

🌪️Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում:

🌍Փոշով աղտոտվածությունը նվազեցնելու համար մենք ևս կարող ենք ձեռնարկել միջոցառումներ, ինչպիսիք են.

✅ Աշխատել պակասեցնել մեքենաների օգտագործումը՝ նախընտրելով հանրային տրանսպորտը 🚋, հեծանիվը 🚴 կամ քայլելը🚶,

✅ Ավելացնել կանաչապատ տարածքները՝ ծառեր և բույսեր տնկելով 🌳,

✅ Խուսափել բաց այրումներից🔥. խոզանների ու տերևների այրման փոխարեն նախընտրե՛ք դրանց կոմպոստացումը՝ այդ կերպ պահպանելով շրջակա միջավայրը և նվազեցնելով օդի աղտոտվածությունը ♻️,

✅Մ՛ի նպաստեք անտառային հրդեհներին🔥։

Այս փոքր քայլերը կարող են էական ազդեցություն ունենալ քաղաքի օդի որակի վրա։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31