Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս. դատախազության հայցը բավարարվել է 

Մարտ 04,2025 15:07

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31