Լրահոս
Օրվա լրահոսը

Ագնեսա Խամոյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը պահել է ջենթլմենական պայմանավորվածությունները

Մարտ 04,2025 14:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրությունների մասին, ինչպես նաեւ փողոցային պայքարներում ունենալիք դերի մասին, ասել է, որ եւ արտահերթ ընտրությունների դեպքում, եւ հերթական ընտրությունների դեպքում, եւ փողոցային պայքարի դեպքում՝ զգալի մասնակցություն է ունենալու իր ղեկավարած ուժը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքերին ու դրան հետեւած մեկնաբանություններին։

Ագնեսա Խամոյանը հստակեցնում է՝ երկրորդ նախագահը երեք սցենար է մատնանշել, որոնց յուրաքանչյուրի դեպքում «Հայաստան» դաշինքը հստակ մասնակցություն է ունենալու։ Իր համար առնվազն անհասկանալի են այս թեմայով շարունակական քննարկում-քննադատումները, հատկապես՝ առաջին եւ երրորդ նախագահի թիմակիցների կողմից։

Ագնեսա Խամոյանը պնդում է՝ Ռոբերտ Քոչարյանը պահել է ջենթլմենական պայմանավորվածությունները եւ «չի խփել» նախկին նախագահներին ու նրանց թիմակիցներին՝ ընդունելու այն իրականությունը, որ գործող իշխանությունը Արցախն ու Հայաստանը տանում է կործանման եւ պետք է պայքարել նրանց դեմ՝ միասնաբար, բայց ոչ իբրեւ մեկ թիմ։

Ագնեսա Խամոյանը չի պնդում, որ 2018 թվականին՝ «իշխանությունը բանտիկով տվել են Նիկոլ Փաշինյանին», ասում է՝ ինքն ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները թե ինքը, թե հասարակությունը, չեն ստացել։ Դրանք են՝ իշխանությունների անգործությունը․ «Ես տեսել եմ Նիկոլ Փաշինյան, որը պաստառներ փակցնելու համար ցուցարարներին պարզապես ձերբակալում է եւ ես տեսել եմ իշխանություն, երբ որ ակնհայտորեն անձնավորությունը մուտք է գործել հատուկ պահպանվող տարածք, ևս տասը հոգու հետ, Նիկոլ Փաշինյանի մուտք գործելու մասին է Ռադիոտան տարածք եւ դրան չի հետեւել որեւէ իրավական գործընթաց։ Ես չեմ ասում, որ այդտեղ պետք է Նիկոլ Փաշինյանին կրակել, սպանել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31