Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ը գարնանային տոների կապակցությամբ հանդես է գալիս նոր գրավիչ առաջարկով

Մարտ 04,2025 14:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գարնան մոտենալով շատերը սկսում են մտածել սիրելի կանանց տոների կապակցությամբ նվերներ ընտրելու մասին, և Ucom-ն ավանդաբար հասնում է օգնության իր հերթական գարնանային առաջարկով։

Այս անգամ ընտրվել է HONOR 200 Lite 5G-ն։ Այս նոր սերնդի սմարթֆոնի էլեգանտ դիզայնը համատեղվում է նորարարական տեխնոլոգիաների և շատ գրավիչ գնի հետ։

Սմարթֆոնն ունի 108 ՄՊ հիմնական տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն, 4500 մԱժ մարտկոց, 256ԳԲ հիշողություն, 6,7 դյույմ AMOLED էկրան և 5G ցանցին միանալու հնարավորություն, որը Ucom-ի բաժանորդներն արդեն կարող են վայելել մարզային 28 քաղաքներում։

HONOR 200 Lite 5G սմարթֆոնը ակցիայի շրջանակում փետրվարի 26-ից մինչև ապրիլի 20-ը գնելու դեպքում տրամադրվելու է նաև HONOR բրենդային անլար ականջակալ կամ Canyon բարձրախոս։

«Միշտ դժվար է ձեր սիրելիների համար գտնել գեղեցիկ, չափազանց օգտակար ու խելամիտ գնով նվեր։ Այս հանգամանքը մտքում ունենալով՝ մենք ամեն տարի հանդես ենք գալիս մի նոր, հետաքրքիր առաջարկով, ու այս տարին էլ բացառություն չէ։ HONOR հեռախոսները հայտնի են որպես վստահելի ու մատչելի տարբերակ շուկայում, իսկ մեր առաջարկած մոդելն ընտրվել է հատուկ այնպես, որ դուք կարողանաք ձեր սիրելիներին մատուցել ամենալավ նվերը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ակցիայի ընթացքում հեռախոսի հետ տրամադրվելու է գեղեցիկ հեռախոսահամար՝ առաջին ամիսն անվճար Level Up 3000 սակագնային պլանով և 100GB ինտերնետ 6 ամիս ժամկետով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31